Երեւի հաստատ
Երեւի հաստատ (հայ․ երեւի; հայ․ հաստատ) - առաջին կիրառության մասին միմիայն վարկածներ կան։ հնարավոր է որ սկզբից ասվել/գրվել է երեւի-ն, հետո մտքի թռիչքը հասավ հաստատին, իսկ «երեւին»-ն ջնջելու էլ զահլա չկար։ երեւի հաստատ այդպես էլ եղել է։
Բովանդակություն |
Պոնտեր
Երբ այնուամենայնիվ ջնջելու զահլա լինում ա, ապա բառացիորեն՝
Երեւի հաստատ
Ասենք
ես լուրջ ոչ մի ձև չեմ պատկերացնում էս Paul Anka-ն ոնց ա կարողացել սեեեենց տեսնի էս երգը...
երևի հաստատ Cobain-ից բեթար թմրամոլ ա կամ էլ իրա ուղեղը լրիվ փախած ձևով ա աշխատում.
եզրակացնում է Նանիկը
Երեւի հաստատը տրանսլիտով
այստեղից
փաստորեն ի նկատի ունենալով որ բլոգը ․ռու տիրույթում է, երեւի հաստատ լավ է որ «ереви хастат» չեն գրել։
Պոեծիկ
... լռության մեջ ինչ-որ պատկեր փնտրում էր ձեռքերով իր ամուր կառչելու ինչ-որ մի իր չտատանվող մի հենարան սակայն բացի ինքն իրենից չէր գտնում ոչինչ վստահելի և չէր էլ գտնելու մեծ հաշվով երբեք հավանաբար երևի հաստատ և մենակությունը իր այժմյան և շարունակելի կոչված էր ստուգելու ինչպես թուղթը լակմուսային ոչ թե բաղադրությունը հանքային կամ թթվային այլ ամրությունը նրա ինքնապաշտպանման կենդանացման ինքնաոտքիվերբարձրացման և ամենին դիմակայելու ․․․
Մալբորոյի կովբոյը եւ նրա դերը ռուսական հեղափոխության մեջ։
Արձակ
այս ․ռու տիրույթում սրտիկների հետ միասին ապրում են օտարալեզու զարմանահրաշ հարցական նշաններ
էլի արձակ
Ի տարբերություն պոեզիային, այստեղ «երեւին» ժխտվում է հստակ եւ անդառնալի
Աղջիկը կոնկրետանում է։
Տաս տարի սովորել եմ դպրոցում, հինգ տարի համալսարանում, արդեն երեք տարի է աշխատում եմ ու երբեք չեմ ուշացել: Մի տեսակ նույնիսկ անհետաքրքիր է: Ախր ես նույնիսկ ժամադրությունից ուշանալ չգիտեմ: Տարօրինակ աղջիկ եմ երևի: Երևի չէ, հաստատ. բոլոր քիչ թե շատ նորմալ աղջիկները կարողանում են հարդարել իրենց մազերը, գեղեցիկ ձևով հանեն ունքերը, ինչ-որ նկարներով քսել եղունգները… Ինձ մոտ այդ բոլորը ոչ մի կերպ չի ստացվում: Դե իհարկե, եթե այդ ամենին գոնե մեկ ժամ տրամադրեմ երևի կստացվի, բայց դե ես, լինելով մի քիչ տարօրինակ, միշտ մտածում եմ `անգլերեն մի հատ լավ արտահայտություն կա “it’s not worth it”- հայերեն մոտավորապես այսպես է հնչում. «այդ ամենի վրա չարժե մեկ ժամ ծախսել»:
տարօրինակ կոնկրետացումներ ինքնագրի բլոգերում
Լեզվաբանական պարզաբանում
Ոմն Աննուշկան, որը ձեթը չէ թափել բնավ, Երեւի հաստատ-ը համարել է օքսու մորոն։ Ոչ թե խալխի մորոն, կամ բակի մորոն, այլ օքսու մորոն։ Ահա թե ինչ է նա գրել ահավոր սիրելու մասին՝
Այն, ինչի մասին դուք խոսում եք, իրենից ներկայացնում է ոճաբանության պատկերավորման-արտահայտչական միջոցներից մեկը (դրանցից են նաև մակդիրը, փոխաբերությունը, համեմատությունը,. պարադոքսը, փոխաբերույթը, փոխանունությունը, չափազանցությունը և այլն): Դրանց միջոցով խոսքին տալիս են տարբեր երանգներ, համ ու հոտ, հուզականություն, արտահայտչականություն և այլն, այլն:) Իսկ, ահա, հակասույթը(անգլ.՝ Oxymoron,) երկու հակասական, անհամատեղելի բառերի, միավորների, երևույթների, հատկանիշների միացությունն է, համադրումը: Այլ կերպ ասած՝ անհամատեղելիի համադրումը :) Oxymoron-ը հունարենից փոխառություն է, որը բառացի թարգմանվում է "սրաբթություն, սրաբթանք" (oxy-սուր, և moros - բութ, տապակ), այսինքն տերմինն ինքնին հակասույթ է: Այդպիսի հակասույթներ են սարսափելի գեղեցիկ, ահավոր դուրեկան, սոսկալի հաճելի, կենդանի դիակ, լայն փակված աչքերով, սովորական հրաշք, խլացնող լռություն, բաց գաղտնիք, գրեթե ճշգրտորեն, փոքրիկ ամբոխ, կարճահասակ հսկա, անտանելի հաճելի և այլն): Հակասույթները ամենից հաճախ օգտագործվում են գրականության մեջ, հատկապես հումորային և սատիրիկ պատմվածքներում՝ հաճախ կրելով նաև գրողի անահատակն ոճի տարրեր: Կան նաև հեղինակային հակասույթներ: Դրանց միջոցով պատկերավոր ու հարուստ է դառնում լեզուն, ուղղակի դրանց գործածումը առօրյա լեզվում երբեմն դառնում է անտեղի և անիմաստ: Սակայն բոլորս էլ դիմում ենք նման արտահայտությունների օգնությանը, քանի որ կան դեպքեր, երբ առանց դրանց ասելիքը այն չի լինում Օրինակ իմ ծանոթներից մեկը շատ էր սիրում "երևի հաստատ" արտահայտությունը, և ինչքան էլ ուղղեինք, նա դարձյալ այն օգտագործում էր: Ես շատ եմ սիրում ահավոր հետաքրքիր,լավ, սիրուն, հաճելի,դուրեկան արտահայտությունները : Ռուսերենով և անգլերենով դրանց թիվը էլ ավելի մեծ է և շատ գեղեցիկ արտահայտություններ և բառակապակցություններ կան::)